Տարիների այն տքնանքը, որ համարժեք էր արդար վաստակի ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆ գրողի, հրապարակագրի, գրական քննադատի, ի վերջո բազմերախտ ՈՒսուցչի համար, եղել է ոչ ավելի, ոչ պակաս սովորական առօրյա և կենսակերպ։
Արցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է մեներգիչ, խմբավար ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆԸ։ Արմատներով մուսալեռցի, ծնունդով Լիբանանից Գևորգ Հաճեանն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2005-ին։
Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցող եկեղուցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
Քիմիայի բնագավառում 2020-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) և Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»:
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել է անգլիացի ֆիզիկոս Ռոջեր Փենրոուզը, գերմանացի աստղաֆիզիկոս Ռայնհարդ Հենցելը և ամերիկացի աստղագետ Անդրեա Գեզը։ Գիտնականներին մրցանակը շնորհվել է սև խոռոչների ուսումնասիրությունների համար։
Այս օրերին արցախցիներին իրենց զորակցությունն են հայտնում հանրաճանաչ արվեստագետներ։ Նրանց թվում է իտալացի անվանի դիրիժոր ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ։
2019 թ. սեպտեմբերի 8-ին Աղթամար տուրի ուղեկցությամբ մեր խումբը նավով մեկնում էր Աղթամար կղզի՝ մասնակցելու Վանա ծովի Սուրբ խաչ եկեղեցում յոթերորդ անգամ մատուցվելիք պատարագին։ Բացի մեր խմբից՝ նավում կային նաև Կ. Պոլսից եկած հայեր, Վանում, այլ վայրերում ապրող քրդեր։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։ Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։